1915-ի Մեծ եղեռնից հետո վերապրած արևմտահայ բոշաները տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Խորհրդային շրջանում հայ-բոշաները Հայաստանում բնակվում էին հատկապես Երևանում՝ Սարի թաղ, Քանաքեռ («Բոշի թաղ»), Նոր Մարաշ թաղամասերում, Նոր Խարբերդ գյուղում, Գյումրիում («Բոշի մայլա») և այլուր, ինչպես նաև Ջավախքում՝ հիմնականում Ախալքալաքում ու Ախալցխայում։ Սակայն հենց այդ ժամանակ էլ հայ-բոշաները գրեթե վերջնականապես «հայացան»։ Որպես դրա վառ վկայություն՝ բոշաները որպես ազգային փոքրամասնություն առանձին նշվել են միայն 1926 թ․ մարդահամարի ժամանակ՝ այն էլ ընդամենը մի քանի տասնյակ հոգի։
20-րդ դարի ընթացքում հայ-բոշաների կենսակերպը զգալի փոփոխությունների ենթարկվեց՝ ժամանակի ընթացքում նրանք գործնականում անցան նստակեցության, բացի այդ, մի կողմից պահանջարկի նվազման կամ բացակայության, մյուս կողմից երիտասարդության կենսակերպի ու աշխարհայացքի փոփոխության հետևանքով, հատկապես 1970-80-ական թթ․, շատ ավելի քիչ էին զբաղվում ավանդական զբաղմունքերով, մասնավորապես մաղագործությամբ։ 1990-ական թթ․ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով մի որոշ ժամանակ Հայաստանի բնակավայրերում երևում էին մաղ և այլ մանրուքներ վաճառող կամ փոխանակող բոշաներ (այս անգամ հիմնականում տղամարդիկ), սակայն դա էլ կարճ տևեց։ Այժմ արդեն փաստացի կարելի է խոսել նախկին կամ անհետացող հայ-բոշաների մասին, որոնք կորցնելով ավանդական կերպարի վերջին փշրանքները՝ գործնականում՝ թե կենսակերպով, թե զբաղմունքներով, չեն տարբերվում «մնացած» հայերից։
Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հ.Գ.
Հենց այնպես չեմ, այս նյութը տեղադրել։
Տարբեր էթնիկ խմբեր կարող է հայերեն խոսելով ու հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալով «հայացել» են, բայց ՀԱՅԻ ԳԵՆ չունեն, դա ամեն ինչ ասում է։